Вход
Հաճախորդների վարկածով
  • "ԻՐԱՊԱՇՏՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ" - Հ. Արզումանյան, Կ. Աղեկյան

    Հայկական «իրապաշտության» սկզբնապատճառն ընկած է ժամանակի խորքերում: Երբեմնի ամբողջական Հայոց աշխարհում նախ առաջացել են ճեղքեր, ապա նաև՝ այն մասնատած պատռվածքներ: Հետագա բոլոր խնդիրները, երկպառակությունները, դժբախտությունները և կործանարար աղետները եղել են այն առաջին և գլխավոր աղետի արձագանքն ու պատճենը, որի մասին ժողովրդի պատմական հիշողության մեջ և առավել ևս գրավոր աղբյուրներում գրեթե հետք չի պահպանվել: Այժմ, մեր թվարկության 21-րդ դարում կամ Հայկի Բելի դեմ հաղթանակի օրվանից սկիզբն առնող Հայոց բուն տոմարի 4500 թվականին, որևէ գիտության մասնավոր եղանակներով այլևս անհնար է հասկանալ, երբ և ինչպիսի պարագաներում տեղի է ունեցել հիշյալ աղետը: Վերաիմաստավորելով և միաձուլելով Հայոց գիտության, արվեստի ու դիցաբանության տվյալները, և համեմատելով ստացված արդյունքները այլ հին ժողովուրդների և քաղաքակրթությունների մասին առկա համանման ուսումնասիրությունների հետ՝ փոքր ինչ հնարավոր է դառնում բարձրացնել խորհրդակիր գաղտնիքի քողը Հայոց աշխարհի մեզ համար թերևս ամենախորհրդավոր և գաղտնաշատ իրադարձության վրայից:

  • "Ազգային ունիվերսալիզմը եւ ապազգային ազգայնականությունը" - Հրանտ Տէր-Աբրահամեան

    Պահպանենք մեր մշակույթը» կոչն ամենատարածվածներից է Հայաստանում: Թվում է՝ ոչ մի սխալ դրանում չկա: Սակայն վերլուծելու դեպքում ենթատեքստում կարող է զգացվել «ներքին գաղութատիրության» յուրահատուկ երանգ: Ընդհանրապես, աշխարհում պահպանման ենթակա են համարվում նախ էքզոտիկ էթնիկ խմբերի ազգագրական մշակույթները, որոնք հիմնականում զուրկ են այլևս զարգանալու և առաջընթաց ապրելու ներուժից: Այդ մշակույթների նկատմամբ արտաքուստ բարյացակամ վերաբերմունքը կարելի է կասկածի տակ առնել որպես քողարկված կամ բացահայտ գաղութատիրությանը բնորոշ «մեծական» հովանավորչություն բնիկների հանդեպ: Նույն վերաբերմունքն առկա էր նաև սովետական պաշտոնական հովանավորչության ենթատեքստում տեղական (ոչ ռուսական) մշակույթների հանդեպ: Սովետական համատեքստից էլ փաստացի ժառանգվել է այսօրվա «պահպանենք»-ը: Այստեղ է, ի դեպ, «ազգային»-ի և անկախ Հայաստանի սուր հակադրության հիմնական պատճառը. այսօրվա «ազգայինը» սովետական շրջանում ազգի մասին պատկերացումների շարունակությունն է, մինչդեռ անկախ հանրապետության պայմաններում պահանջվում են միանգամայն նոր մոտեցումներ: Վերլուծելու դեպքում նու՛յն թաքնված գաղութատիրական կոդը կարելի է գտնել հայկականի հանդեպ հայաստանյան մտավոր վերնախավի մի զգալի մասի վերաբերմունքում. այն է՝ «ներքին արևելագիտություն»: «Ներքին արևելագիտական» և «պահպանողական» հարացույցներում ազգային մշակույթն ընկալվում է իբրև տեղական յուրահատկություն, «կոլորիտ», «ունիկալություն»:

    10.04.2013 Հրանտ Տէր-Աբրահամեան Մեկնաբանություններ: 0 Оценка: 4/5
  • "ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԸ – ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՅԸ" - Արմեն Խեչոյանի զրույցը Պիետրո Քյուչյուքյանի (Քիւչիւքեանի) հետ

  • "Ցեղասպանության հարցը դեռևս չի թևակոխել ցեղասպանագիտության՝ գիտական ուսումնասիրման միջազգային փուլ" - Տիգրան Սարուխանյան

    Մոտենում ենք Հայոց մեծ եղեռնի 100–ամյակին, իսկ անկախության 20–ամյակն արդեն թևակոխել ենք։ Հարց՝ ինչո՞վ են այս երկու «ամյակ»–ները կապվում, պատասխանը շատ պարզ է. հայտնի է, որ մինչ անկախացումը սովետների երկիրը վարում էր մի քաղաքականություն, ըստ որի արգելված էր բարձրաձայնել ցեղասպանության հարցը, ազգի անունից խոսողը պիտակավորվում էր «նացիոնալիստ» կոչմամբ։ Դեռ մեծ «առաջընթաց» էր այն, որ թույլատրվեց կառուցել ցեղասպանության հուշարձան՝ Ծիծեռնակաբերդը, ինչն իհարկե հեշտությամբ տեղի չունեցավ, այլ մեծ հայրենասերների մեծ ջանքերի արդյունքում, և այնուամենայնիվ կառուցումից՝ 1967–ից հետո հնարավորություն տրվեց տարվա մեջ գոնե մեկ օր լռությամբ հիշելու անմեղ զոհերին։

    19.04.2013 Մեկնաբանություններ: 0 Оценка: 3,8/5
  • "Անզեն աչքով տեսանելի է, որ պետությունն ուղղակի ձախողում է գիտության ոլորտը" - Վահրամ ԱՅՎԱԶՅԱՆ

    Վահրամ Այվազյանը սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Զորյան Ինստիտուտի (Տորոնտո, Կանադա) Ցեղասպանգիտության և մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ է: Դիմել է մի շարք արտասահմանյան համալսարանների` ցեղասպանության կանխարգելման և գլոբալ կառավարման թեմաներով հետազոտություն իրականացնելու նպատակով: Վահրամ Այվազյանի աշխատանքներին կարելի է հետևել Twitter-ում` @VahramAyvazyan (https://twitter.com/vahramayvazyan):

    19.04.2013 Մեկնաբանություններ: 0 Оценка: 3,8/5
  • "Հայ գրականություն. պայքար ժառանգության համար" - Հրանտ Տէր-Աբրահամեան

    Գրական երկի արտադրման գործընթացը չի ավարտվում հեղինակի կողմից դրա ստեղծմամբ: Որպեսզի հեղինակի աշխատանքը չդառնա թանգարանային նմուշ կամ դպրոցական ձանձրալի հորանջաբանություն, նոր սերունդների անընդհա՛տ աշխատանք է պահանջվում՝ շարունակելու հեղինակի գործը: Գրականության, նաև առհասարակ մշակութային ժառանգության միավորները միայն իրենք իրենցով չեն արժևորվում: Դրանք կենդանի են պարբերական վերամեկնաբանմամբ և վերաիմաստավորմամբ: Յուրաքանչյուր սերունդ կարող է իր առաջնայնություններն ընտրել նախորդների ժառանգությունից կամ հին ու ծանոթ գործերում այնպիսի՛ նոր շեշտադրումներ կատարել, որոնք աննկատ կամ երկրորդական կարող էին լինել նախորդների տեսակետից: Առանց այդ աշխատանքի՝ նույնիսկ լավագույն գործերի ու, թերևս, առաջին հերթին հենց լավագույնների՛ ընկալումը գրեթե դատապարտված է վերածվելու հնամաշ կարծրատիպերի հավաքածուի:
    Նոր շրջանի հայ գեղարվեստական գրականությունը շատերի համար անհետաքրքիր է դառնում հենց ա՛յն պատճառով, որ ուշանում են նոր մեկնաբանութունները, հներն էլ կարծրացել են և չեն պատասխանում այժմեական հարցերին: Հաճախ էլ մեկնաբանության, էլ չասած վերլուծության փոխարեն վերարտադրվում է միայն դատարկ ճոռոմաբանություն՝ «մեծություն», «հանճար», «կարևորագույն»…:

    02.07.2013 Հրանտ Տէր-Աբրահամեան Մեկնաբանություններ: 0 Оценка: 3/5
  • "Ութսուն ութ…"

    Արցախյան շարժումն ինձ համար սկսվեց ոչ թե 1988, այլ 1984 թվականին:
    Մեր տան հսկայական, լուսավոր, արևով լի պատշգամբի պատին փակցված էր ԽՍՀՄ վարչական քարտեզը: Մոտավորապես 1,5 x 2,5-ի վրա: Ծանր, փայլուն, գունավոր քարտեզ էր, որն այդ տարիներին իմ մշտական ուշադրության կենտրոնում էր: Արևելյան Եվրոպայի մի մասն էլ էր երևում, Թուրքիան՝ նույնպես:

    05.05.2012 Մեկնաբանություններ: 0 Оценка: 3/5
  • "Մեզ՝ Մեզի" - Մարկ ՆՇԱՆԵԱՆ

    Для нашего журнала очень важны армяноязычные страницы. Мы будем стараться представить богатство армянского языка, способного к передаче самых тонких чувств, самых глубоких и актуальных мыслей. Очень важно, чтобы в журнале появлялись тексты, написанные как на восточном, так и на западном варианте языка. Важно представлять в журнале и классическую орфографию, которая использовалась армянами повсеместно до советской реформы 1920-х годов.

    В этом номере мы хотим познакомить читателей с полным текстом выступления известного литературоведа и философа Марка Ншаняна на 12-й конференции Международного общества армянских исследований (AIEA) в Будапеште в октябре этого года. Марк Ншанян – безусловно, крупное явление современной армянской мысли. Нередко возникает желание поспорить с ним, но ход мыслей Ншаняна интересен уже тем, что заставляет и нас серьезно задуматься о важных вещах.

    19.02.2012 Մարկ Նշանեան Մեկնաբանություններ: 0 Оценка: 3/5